1066 դիտում
21:37 25-04-2023
ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Արցախում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության խնդրի հրատապությանը
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնումեն ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում։
Պաշտպանը տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել իր գործունեության առաջնահերթությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են պայքարը ատելության խոսքի ու խտրականության դեմ, խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորումը, անհամաչափ ուժի կիրառման բացառումը ու կանանց համար արդարադատության մատչելիության ապահովումը։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության խնդրի հրատապությանը և կարևորել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Տիկին Մանասյանն ընդգծել է նաև պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները։
Դեսպանին են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին այցի մանրամասները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
15:31 06-03-2023
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»