211652_close_icon
views-count2128 դիտում article-date 21:37 16-07-2020

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի, պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սպառնալիքների վրա

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայում անվտանգության և համգործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ տեղեկացնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ Գրառման մեջ ասված է․ «Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոչ արեցի գործընկերներիս խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ Առաջիկայում նաև հեռախոսազանգեր կունենամ առանձին պատվիրակությունների ղեկավարների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու իրավիճակը և ցույց տալու Ադրբեջանի խայտառակ գործողություններն այս օրերին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր