211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:00 26-04-2023

Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ Էրդողանի խորհրդական

Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և այն օգտագործում են սեփական շահերի համար: Այդ մասին, ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը:

Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան պարտավոր է հայ-ադրբեջանական երկխոսության հարցում առավել կառուցողական դիրք գրավել:

Քալընը նաև քննադատել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայ համայնքների գործողությունները, պնդելով, թե «դրանք Հայաստանի համար դրական արդյունքներ չեն ապահովի»:

Էրդողանի ավագ խորհրդականը նաև պնդել է, թե «պետք է լուրջ ընդունել Խանքենդիում և դրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրամադրվող կյանքի և գույքի անվտանգության երաշխիքները, որոնք մենք համարում ենք խաղաղ գործընթացի ամենակարևոր հիմնասյուներից մեկը»:

Նմանատիպ նյութեր