211652_close_icon
views-count1079 դիտում article-date 10:23 28-02-2014

Ռուսամետ ծայրահեղական ուժերը բարդացնում են Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա. Առավոտ

«Առավոտ» թերթը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանին հարց է ուղղել, որ եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինայից տարանջատել Ղրիմը կամ արևելյան շրջանները, Արևմուտքի արձագանքը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել, ուկրաինացի հասարակությունը կարո՞ղ է դիմագրավել արդեն այդ նոր` տարածքային խնդրին և թե այս օրերին այդքան շոշափվող` Ուկրաինայի տրոհման վտանգ նա տեսնու՞մ է: «Տրոհման վտանգ չեմ տեսնում: Ղրիմը՝ դա առանձին պատմություն է: Նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե ղրիմյան քարտն այս պայմաններում չխաղացնեին հայտնի քաղաքական ուժերը: Ավելի շուտ, տեսնում եմ ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձը` օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ, սրել դրությունը երկրում և բարդացնել Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա», պատասխանել է Ալեքսանդր Բոժկոն: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր