211652_close_icon
views-count83479 դիտում article-date 12:19 27-04-2023

Գոհունակության ճիչ արձակող գորշ գայլի պատկեր է հայտնվել Դավթաշենի կամրջի սկզբնամասում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի ընթերցողներն ահազանգում են, որ Դավթաշենի կամրջի սկզբնամասում՝ պատի վրա, ոռնացող գորշ գայլի նկար է հայտնվել։

Քաղաքացիներն այն նմանեցնում են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշին, թեև նրա վրայի գրությունը ռուսերեն է։

Ըստ ընթերցողներից մեկի ահազանգի՝ ռուսերեն տառերով գրված ТОЙ-ը թյուրքական լեզուներով նշանակում է տոն, իսկ АУФ-ը գայլի գոհունակության կանչն է։

Տարօրինակ է, թե ինչպես և ով է նկարել այս պատկերը՝ առանց իրավապահների կողմից նկատվելու, երբ Դավթաշենի կամուրջը շուրջօրյա հսկվում է Ոստիկանության կողմից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր