19232 դիտում
14:18 29-04-2023
Երևանում կայացավ հայկական ըմբշամարտի նվիրյալներ Ներսես Սարգսյանին և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական հուշամրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ ապրիլի 28-ին, «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցում կայացավ ԽՍՀՄ սպորտի վարպետներ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ, Հայաստանի բազմակի չեմպիոններ ՝ Ներսես Սարգսյանի և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական յոթերորդ հուշամրցաշարը։
Ն․ Սարգսյանն իր մարզչական գործունեության տարիներին եղել է (Հայաստան) ՄՀԿ Ռ․ Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցի հիմնադիր մարզիչներից մեկը, ունեցել է բազմաթիվ աշակերտներ , ԽՍՀՄ սպորտի վարպետներ, որոնցից մեկն էլ եղել է Է․ Թունյանցը։
Թունյանցն իր մարզչական տարիներին ևս կերտել է բազմաթիվ սերունդներ։ Եղել է «Հայաստան» ըմբշամարտի մարզադպրոցի ազատ ըմբշամարտի հավաքականի մարզիչ,Հայաստանի պատանեկան հավաքակազմի ավագ մարզիչ:
Ունեցել է բարձրակարգ մարզիկներ,որոնք հանդես են եկել միջազգային գորգերում, դարձել Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ։
Մրցաշարի հովանավորը և կազմակերպիչը «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի, Օ. Հ. մասնագիտացված մարզադպրոցի ավագ մարզիչ Արթուր Աբրահամյանն է, ով նաև եղել է նրանց աշակերտը։
Մրցաշարին ներկա էին Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության նախագահ Սոկրատ Պետրոսյանը, սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը և այլ պատվավոր հյուրեր։
Ներկա էին նաև«ՀՄԿ» մարզադպրոցի տնօրեն Սամվել Ստեփանյանը, մեծահասակների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնյակ Կուրղինյանը, նաև ներկա էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը, ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս ՝ Վահե Հասրաթյանը։
Հուշամրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից։
Մեր գերագույն նպատակն է դաստիարակել առողջ և ամուր սերունդ և ունենալ հզոր բանակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 566+
566+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
20:38 12-11-2014
Ավարտվել է Զորավար Անդրանիկին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը