211652_close_icon
views-count30207 դիտում article-date 19:02 16-03-2019

Երևանում կայացավ հայկական ըմբշամարտի նվիրյալներ Ներսես Սարգսյանին և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցում կայացավ ԽՍՀՄ սպորտի վարպետներ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ, Հայաստանի բազմակի չեմպիոններ Ներսես Սարգսյանին և Էդիկ Թունյանցին նվիրված ավանդական հուշամրցաշարը: Ներսես Սարգսյանն իր իր մարզչական գործունեության տարիներին եղել է «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցի հիմնադիր մարզիչներից մեկը: Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ, որոնցից մեկն էլ եղել է Էդիկ Թունյանցը: Է. Թունյանցը իր մարզչական գործունեության տարիներին նույնպես կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդներ: Եղել է «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ընմբշամարտի մարզադպրոցի ազատ ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ: Ունեցել է բարձրակարգ մարզիկներ, որոնք հանդես են եկել միջազգային գորգերում և դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ: Մրցաշարի հովանավորը «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի ՕՀ մասնագիտացված մարզադպրոցի գլխավոր մարզիչ Արթուր Աբրահամյանն է, որը հանդիսանում է նաև Ներսես Սարգսյանի և Էդիկ Թունյանցի աշակերտը: Մրցաշարին ներկա էին Հայաստանի Մարզական Հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Երևանի Սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը և այլ պատվավոր հյուրեր: Ներկա էին նաև Ռուբեն Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Արշակ Սանոյանը, «Դինամո» մարզական ընկերության ազատ ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժորա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 233+
233+

Նմանատիպ նյութեր