44162 դիտում
20:19 29-04-2023
Վիճաբանություն և դանակահարություն Մխչյան գյուղում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ, «ձախ հարականջային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գաբրիելյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:45-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքի 8/1 հասցեում գործող «Ադանա» ռեստորանային համալիրի 3-րդ սրահում, վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Տիգրան Պ.-ի և 57-ամյա Գեղամ Բ.-ի միջև, որի ժամանակ Տիգրան Պ.-ն, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, հարվածել է Գեղամ Բ.-ին, ապա դուրս են եկել ռեստորանի բակ, միմյանց քաշքշել, որին միացել են այլ քաղաքացիներ ևս, հնչեցրել հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցերի ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
84532 դիտում
14:49 23-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ