54623 դիտում
16:03 29-08-2024
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Կոտայքի մարզում հայտնի «Օդեսսա» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ. համայնքային ոստիկանները գործել են օպերատիվ, իսկ պարեկները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող և գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, ու ժամը 01:15-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ «զույգ ստորին վերջույթների և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Սարգսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է:
Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Կոտայքի բաժնի համայքնային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նոր Գյուղում գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում ծննդյան արարողության ընթացքում Վարդգես Ս.-ի կողմից ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հայկ Պ.-ն հարվածել է Վարդգես Ս-ին, իսկ վերջինիս որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Ս.-ն հարվածներ է հասցրել Հայկ Պ.-ին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նշված ռեստորանային համալիրից մի քանի կմ հեռու՝ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում, որտեղ Վարդգես Ս.-ի և Վահագն Ե.-ի միջև շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ վերջիններս սուր կտրող ծակող գործիքներով միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները մի քանի ժամ տանջվելով դրական արդյունքի են հասնում պարզում են դեպքի հանգամանքները, դեպքի վայրերն ու մասնակիցների ինքնությունը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ուղտի ականջում քնած են, անգամ չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր և միայն, երբ արդեն քննիչները դեպքի վայրի զննությունը կատարել ու ավարտել են, նոր հիշում են, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում նաև նման դեպքերում լինել դեպքի վայրում, օգնել ոստիկաններին և քննիչներին:
Իսկ որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում կան ծառայողներ, որոնց հերթապահության օրերին մարզում տիրում է բարձիթողի, ժողովրդի լեզվով ասած՝ «բարդակ» վիճակ, առաջիկայում SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժով և տեսանյութերով կներկայացնի հանրությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+