874 դիտում
15:09 14-05-2023
Ստիպված ենք ինքնուրույն քայլեր ձեռնարկել. Արցախը քաղաքական օբյեկտից պետք է վերածվի քաղաքական սուբյեկտի. Պետրոսյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների խախտման ֆոնին Հայաստանի ղեկավարը պետք է պահանջի այդ փաստաթղթի կետերի կատարումը, այլ ոչ թե գնա ու այդ նույն խախտողի հետ փորձի այլ պայմանագիր կնքել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի» ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Այս ամենի անտրամաբանությունը կրկնապատկվում է Հայաստանի սահմանին տիրող վիճակով։
Գնահատական չեմ ուզում տալ, սակայն ստիպված ենք արդեն ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ այս վիճակից դուրս գալու համար։
Այդ կապակցությամբ օրերս Հակաճգնաժամային խորհրդի անդամներով կրկին հանդիպել ենք ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ քննարկել ստեղծված իրավիճակը։ Լենցովը իր հերթին հաստատեց, որ ինքը լիազորված չէ քաղաքական հարցեր քննարկել և ճիշտ կլինի նման հարցերը քննարկել այլ դաշտում։
Այդ առումով հակաճգնաժամային խորհրդի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ հանդիպում կազմակերպել ՌԴ պետական օղակների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, քննարկել և լուծումներ գտնել այս ճգնաժամից դուրս գալու համար։
Արցախը քաղաքական օբյեկտից պետք է վեր ածվի քաղաքական սուբյեկտի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված