997 դիտում
10:18 03-05-2023
Հասմիկ Հակոբյանն իր բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր վարչապետության ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու։
Բայց, արի ու տես, ինչպես մյուս դեպքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը, այլ փաստացի հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով նախկինում Ալեն Սիմոնյանի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում, իր բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանության համար դիմեց Հասմիկ Հակոբյանին, որը, բնականաբար, չհերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Այսպիսով, պատգամավորը փորձում էր համոզել, թե իր հայրը ԱԺ-ում է աշխատում՝ ոչ իր գործոնով պայմանավորված, մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ պատգամավոր Հակոբյանի հայրը աշխատանքի է տեղավորվել ԱԺ-ում, երբ Ալեն Սիմոնյանն է դարձել ԱԺ նախագահ, եւ նախկինում երբեք չի աշխատել ԱԺ-ում:
Ստացվում է՝ «ԽԾԲ»-ական գործելաոճը մերժող հեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվել նախկինների արատավոր բարքերից, այլ հենց իրենք են «ԽԾԲ»-ն ծաղկեցրել գրեթե բոլոր ոլորտներում:
Շարունակելի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
960 դիտում
16:35 04-04-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ելույթ է ունեցել ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովում
2232 դիտում
21:43 25-08-2021
Պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Այս բաժնից
1066 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1339 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2617 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ