37259 դիտում
10:58 03-05-2023
Խոշոր ու շղթայական ավտովթար-վրաերթ Երևանում․ բախվել են BMW-ն, 3 Mercedes, Opel-ն ու Ford Transit-ը․ կան վիրավորներ, որոնցից մեկը վրաերթի ենթարկվածն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են BMW, 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տեղի է ունեցել նաև վրաերթ, ապա 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանի ավտոմեքենաների գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Քանի որ ճանապարհը դարձել է միակողմանի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանը, Տիգրան Մելքիսեթյանը, Ռաֆիկ Պողոսյանն ու Հայկ Հովսեփյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ Mercedes մակնիշի 37 TA 839 համարանիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ Mercedes-ի և Opel-ի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված մեկ այլ Mercedes-ի, վերջինն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Ford Transit-ի, վերջինն էլ բախվել է կայանված BMW-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+