2923 դիտում
12:27 03-05-2023
Եթե չունենք իշխանափոխություն իրականացնելու կրեատիվ լուծումներ, ապա զբաղվենք ապագա սերունդների դաստիարակությամբ և կրթությամբ․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ընդդիմադիրներն իրենց (չ)ակտիվությունը պայմանավորում են ժողովրդի պասիվությամբ: Ի՞նչ է նշանակում ժողովուրդ:
Եկեք մտաբերենք:
Իրավապահ համակարգ, բանակ, դատական համակարգ, քաղծառայության համակարգ, ընտրովի և նշանակովի պաշտոնյաներ իրենց աշխատակազմերով, կրթական համակարգ, բժշկական համակարգ, բիզնես համակարգ, բանկային համակարգ, այդ բոլոր համակարգերում ընդգրկված անձանց ընտանիքներ և ուղիղ ու անուղղակի փոխկապակցված անձինք: Ո՞վ մնաց: Հիմնականում, սա է ժողովուրդը:
Ի՞նչ ենք սպասում թվարկած սեգմենտների ներկայացուցիչներից: Մինչև այժմ, պետության հետ այս կամ այն կերպ փոխկապակցված քանի՞ ընդվզած մարդ ենք տեսել: Հատուկենտ:
Օրինակ՝ ինձ հետ պարբերաբար կապի մեջ են բազմաթիվ ԵՊՀ-ականներ և քաղծառայողներ: Բոլորը փակ-գաղտնի ձևաչափով դժգոհում են: Ինչ ասես, որ չեն պատմում: Սակայն, նրանց երբևէ չենք տեսնի հրապարակներում դիրքորոշում արտահայտելուց: Նրանց հետաքրքրում է միայն ունեցած դիրքի պահպանումը և թքած ամեն ինչի վրա:
Սա կոչվում է ժողովուրդ: Եվ պետք չէ սին հույսեր փայփայել: Այսօրինակ ժողովուրդն առանց արտաքին լուրջ միջամտության ընդվզող չէ: Սակայն, արդյո՞ք մեր երկրին անհրաժեշտ է արտաքին միջամտություն: Կարծում եմ, որ անհրաժեշտ չէ: Հիշենք 2018թ:
Ի՞նչ անել:
Եթե չունենք իշխանափոխություն իրականացնելու կրեատիվ լուծումներ, ապա զբաղվենք ապագա սերունդների դաստիարակությամբ և կրթությամբ: Եվ, եթե 20-30 տարի անց, օրինակ՝ ԵՊՀ-ում աշխատեն իրենց դիրքորոշումից չվախեցող անձինք, ապա վստահ եղեք, որ հայն ապագա կունենա»։

Նմանատիպ նյութեր
4552 դիտում
10:56 17-09-2022
Եթե բանկը փող չունի, ապա ո՞վ ունի․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին