907 դիտում
12:41 03-05-2023
Մարտի 1-ի գործը կազմված է մոտ 800 հատորից և գտնվում է մեկ քննիչի վարույթում․ Աննա Վարդապետյան
Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին:
Տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ, ըստ դատախազի, բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն:
«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Վարդապետյանը:
Գլխավոր դատախազը նաև գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է: Հսկողությունն իրականացվում Գլխավոր դատախազին առընթեր դատախազների խմբի կողմից:
«Կարծում եմ՝ 2023 թ հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինենք»,-ասաց Վարդապետյանը:
Իսկ ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, Գլխավոր դատախազն ասաց, որ այդ վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ պաշտոնավորում է մոտ 8 ամիս: «Այս երկու գործերից Մարտի 1-ը ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ: Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին:
Նա վստահեցրեց, որ երկուսի մասով էլ աշխատանքները տարվում են:

Նմանատիպ նյութեր
1860 դիտում
09:23 12-09-2014
Հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. ՀԺ
781 դիտում
18:45 01-08-2023
Ստացել եմ քննիչի գրությունը. քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ․ փաստաբան
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch