211652_close_icon
views-count1048 դիտում article-date 23:56 03-05-2023

ՀՀ նախագահի հրամանագրով Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանն ու Արա Ջորջ Քեթիբյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և Արա Ջորջ Քեթիբյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:

Հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`

Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին
Մխիթարյան միաբանության միաբան

Արա Ջորջ Քեթիբյանին սփյուռքահայ մտավորական»:

Նմանատիպ նյութեր