802 դիտում
16:25 04-05-2023
Մենք ՀՀ-ի հետ ժողովրդավարական նույն արժեքները կրող ենք. դա հենց այնպես խոսքեր չեն. Չեխիայի վարչապետ
Այս տարի նշում ենք Հայաստանի հետ մեր գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
«Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ համաձայնեցինք, որ բարձր ենք գնահատում բարիդրացիական հարաբերությունները, որ ժողովրդավարական նույն արժեքները կրող ենք: Մենք դա հենց այնպես չենք ասում, մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում: Մենք պետք է նաեւ գնահատենք այն, որ Եվրոպական խորհրդարանը զեկույց հրապարակեց այս տարի, որտեղ ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում: Մենք պետք է սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը եւ աջակցենք երկրին:
Ես համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում: Հայաստանն այսկերպ առաջ է գնում եւ սա շահագրգռող գործոն է հետագա բարեփոխումների համար»,-ասաց նա:
Չեխիայի դեսպնն ընդգծեց, որ երկու կողմերն էլ հույս ունեն, որ համագործակցությունը կընդլայնվի, կխորանա տարբեր ոլորտներում:
«2022-ի հոկտեմբերին վարչապետը մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին, որտեղ խոսեցինք բազմաթիվ գլոբալ հարցերի, մարտահրավերների, նաեւ ռուսական ագրեսիայի մասին, եւ կարողացանք կազմակերպել վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Այդ իմաստով Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել քայլ անել դեպի առաջ հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր
1771 դիտում
15:40 20-11-2018
Միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ. ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը