211652_close_icon
views-count1845 դիտում article-date 13:14 24-04-2022

«Քո թուլությունը հենց առաջին ազդակն է, որ քո հանդեպ կոպիտ վարվեն, հենց այնպես՝ ինչը մենք անվանում ենք պատերազմ»․ «Առերեսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ 44-օրյա պատերազմի մասնակից գեղանկարիչ Արթուր Ավագյանը եւ քաղաքագետ Նվեր Կիրակոսյանը 5 օր շարունակ պայքարի ձեւն ընտրել էին հացադուլը՝ հայտարարելով, թե իրենց խնդիրն է հանրության գիտակցությանը հասցնելը, որ Արցախն իրոք վտանգված է:

Ապրիլի 22-ին հայտարարեցին, որ այդ խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։ Մինչդեռ ավելի վաղ մանրամասնել էին, որ այդ խնդիրը լուծված կհամարեն, երբ հավաքվի անկախության սերնդի այն կրիտիկական հատվածը, «որը կասի՝ ես տեր եմ ժառանգությանը, մտահոգ եմ ու պատրաստ եմ դրա համար անել գործողություններ՝ հրաժարվել միայն ստատուսներ գրելուց կամ անտարբեր մնալուց։ Երբ ունենանք այդ վիճակը՝ կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է»։

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր