865 դիտում
18:02 04-05-2023
Կաթողիկոսը Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների մասին
Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Համաձայն հաղորդագրության՝ Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում:
Գարեգին 2-րդը գոհունակությամբ ընդգծել է, որ «երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ», ապա անդրադարձել է «Հնդկաստանում եկեղեցական կառույցների և մասնավորապես Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը»:
«Նորին Սրբությունը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքը հայտնեց Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։
Իր հերթին նորանշանակ դեսպանը, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվեց նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին»,- ասված է հաղորագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
859 դիտում
18:34 08-08-2023
Կաթողիկոսը Անդրանիկ Թևանյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները
904 դիտում
12:37 11-09-2024
Վեհափառը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»