211652_close_icon
views-count817 դիտում article-date 13:27 06-05-2023

ՀՀ ԱԺ պատգամավորները Թուրքիայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստին բարձրացրել են Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի հարցը

Բաբկեն Թունյանը նշել է, որ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, հսկիչ անցակետ տեղադրելուն։

«Կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին բնականաբար իրենք բուռն արձագանքեցին»,- ասել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ինքը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

«Շեշտել եմ, որ Ադրբեջանը ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախը ու արցախահայությանը, ու այդ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա, ու ըստ էության ցեղասպանության վտանգ, ու դրա մեղավորն ու պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,- պատմել է Պապոյանը:

Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր