211652_close_icon
views-count30690 դիտում article-date 10:45 07-05-2023

Ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Lada Priora-ով Ազատության պողոտայում բախվել է արտաքին լուսավորության երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Նարեկ Գրիգորյանն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով՝ Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 23-ամյա Արսեն Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային և մյուս ուղևորներ՝ 25-ամյա Ալյոշա Մարտիրոսյանն ու 24-ամյա Արթուր Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Շտապօգնության բժիշկները նաև տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին և մյուս ուղևոր 26-ամյա Կարեն Արզումանյանին, այնուհետև հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու սահմանազատել տարածքը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Նարեկ Մաթևոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները, քանի որ բախման հետևանքով արտաքին լուսավորման լամպը կոտրվել էր:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով տեղում Պարեկային ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Lada Priora-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր