211652_close_icon
views-count106293 դիտում article-date 22:18 27-02-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 45-ամյա վարորդը Lada Priora-ով մխրճվել է բենզատարի մեջ. Lada-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ 45-ամյա Շահեն Խաչատրյանը Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Lada Priora մակնիշի 35 NՍ 881 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Lada-ի վարորդ Շ. Խաչատրյանին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էդգար Սարգսյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր