211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:15 08-05-2023

Աղայանական օր՝ Վրաստանում

Մայիսի 7-ին հայ մեծանուն գրող, մանկագիր և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդավայրում՝ Վրաստանի Բոլնիսի մունիցիպալիտետի Բոլնիս-Խաչեն գյուղում հանդիսավոր նշվեց ավանդական Աղայանական օրը: Ժողովրդական տոնախմբությանը ներկա էին Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին, Բոլնիսի մունիցիպալիտետի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոսո Կոպալեիշվիլին, Բոլնիս-Խաչենի գյուղապետ Արմեն Հարությունյանը, Թբիլիսիից ու Երևանից ժամանած վրացի և հայ մշակույթի ու հասարակական գործիչներ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր խորհրդական Լևոն Զարգարյանը:
Մեծ դասականի տուն-թանգարանի բակում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ 2000 թվականից իրականացվող միջոցառումն այս անգամ ևս նշանավորվեց ելույթներով և մշակութային կատարումներով:

Նմանատիպ նյութեր