544 դիտում
11:07 09-05-2023
Եռատոնը միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ․ Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել․
«Սիրելի´ հայրենակիցներ
Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից:
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը: Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հանուն արդարության, ազատության և մարդասիրության՝ պայքարելով հայատյացության, բռնության ու բարբարոսության դեմ:
Եռատոնի խորհուրդն ամբողջացավ Հայոց բանակի ծննդով, որի հերոս մարտիկներն արյամբ կերտեցին բազում հաղթանակներ:
Փառք ու պատիվ հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Խունկ ու խոնարհում նրանց վառ հիշատակին:
Սիրելի´ արցախցիներ
Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ:
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել ։
Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:
Սակայն մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում:
Թող Բարձրյալի կամոք փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում»:

Նմանատիպ նյութեր
9214 դիտում
19:28 18-09-2015
Կնոջ մարմնի գեղեցկությունը` նկարիչների ոգեշնչման աղբյուր. լուսանկարներ
Այս բաժնից
805 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
580 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
838 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am