211652_close_icon
views-count814 դիտում article-date 13:54 09-05-2023

Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մայիսի 9-ին տեղի ունեցավ տոնական շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին: Այս տարի ևս շքերթը համատեղ էր՝ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողների մասնակցությամբ: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Մարզային և քաղաքային իշխանությունները, ԱԺ պատգավավորները, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները, զինվորականները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին, ապա հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ: 

«Երկրորդ համաշխարհային պատերազմն ու հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։ Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։ Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու»,- ողջունելով ներկաներին` ընդգծեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Նմանատիպ նյութեր