211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:03 09-05-2023

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով․․․ ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օրն է...հաղթանակ, որի համար մեր ժողովուրդը մղեց իր հերոսական ու փառահեղ պայքարը....խաղաղություն, որը դարձավ հայ մարդու կյանքի, գոյատևման և ապրելու նպատակը։ 

Այս օրը ծանրակշիռ ապացույց է այն բանի, որ սեփական ուժերի վրա հույս դնելով, մեր մեջ պայքարի ուժ գտնելով և այդ գաղափարական պայքարը տանելով է հնարավոր պաշտպանել մեր հողում հայ մնալու և հայկական ապրելու իրավունքը, որից այսօր մեզ փորձում են զրկել։

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով…ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում։ 

Խաղաղության և հաղթանակի համար պայքարը շարունակվում է այսօր և դեռ պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդն ինչպես 78 և 31 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր ազատատենչ ոգով ու սխրանքների գնալու հաստատակամությամբ չի կանգնեցնի բարբարոսությունը, էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը:

Նորանոր հաղթանակների ձգտումը, միասնականությունն ու սեփական ուժերին ապավինումն են լինելու մեր շարունակվող պայքարի գաղափարական հանգրվանն ու նոր հաղթանակների կերտման արդար ուղին»։

Նմանատիպ նյութեր