211652_close_icon
views-count19375 դիտում article-date 19:39 09-05-2023

Երևանում պարեկները կանխեցին DAF բեռնատարի և Opel-ի վարորդի ձեռնամարտը․ վթարից հետո փոխադարձ հայհոյանքներ էին հնչեցնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշենի խճուղի տանող հատվածում բախվել են DAF մակնիշի բեռնատարն ու Opel-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանն ու կրտսեր պարեկ Էդգար Ադամյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդները միմյանց են մեղադրում մեղավորության մեջ ու եթե պարեկները կարգի չհրավիրեին նրանց, ապա լեզվակռիվը, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հնչեցնում, կվերածվեր ձեռնամարտի։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր