211652_close_icon
views-count721 դիտում article-date 16:06 12-05-2023

Վատիկանում հաստատել են Հռոմի Պապի և Զելենսկու հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կայցելի Վատիկան եւ կհանդիպի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Սուրբ Աթոռում իր աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ այցի մասին տեղեկություններ չեն հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բացի այդ, դեռեւս չի ձեւավորվել նաեւ Հռոմի պապի առաջիկա շաբաթ օրվա գործերի ամենօրյա ծրագիրը։ 

Նախօրեին հայտնի է դարձել, որ Զելենսկին մոտ ժամանակներս կարող է կարճատեւ այց կատարել Հռոմ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպելու համար։ Այնուհետեւ իտալական ANSA գործակալությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի եւ Հռոմի Պապի հավանական հանդիպման մասին:

Նմանատիպ նյութեր