2441 դիտում
16:29 15-06-2016
Հռոմի Պապի Հայաստան այցելության նախօրեին հրատարակվել է «Հռոմի հայ ուխտավորը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։
Գրքի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։
Ինչպես նշում է «Գիտական կամուրջներ» ՀԿ նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը, աշխատությունն օտար ընթերցողներին և լրատվամիջոցներին է ներկայացնում հայության` Հռոմի սրբավայրերի և հռոմեական եկեղեցու հետ ունեցած առնչությունները: Հայտնի է, որ Հռոմի Պապի հայաստանյան այցելության ընթացքում մեր երկիր են ժամանելու մեծաթիվ հյուրեր, հավատացյալներ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուստի գիրքը կտրամադրվի հյուրերին։
Բացի այդ, համալրելով Հայաստանի` Եվրոպայի հետ ունեցած պատմամշակութային կապերին նվիրված գործերի շարքը՝ այն կարող է օգտակար լինել հայ-իտալական կապերն ուսումնասիրողների համար: Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է, որ այս աշխատությամբ ցանկանում են ցույց տալ, որ Պապի այցելությունը դարերով հաստատված հայ-իտալական սուրբ կապերի արտացոլումն է արդեն 21-րդ դարում։
«Հռոմի հայ ուխտավորը» գիրքն ունի պատմագիտական հիմք, այստեղ ներկայացվում են հայ ուխտավորների` Հռոմի քրիստոնեական սրբավայրերը գնալու մասին հայ միջնադարյան գրականության մեջ եղած տեղեկությունները:
Աշխատությունը բաղկացած է 6 գլխից, որոնք կրում են հետևյալ խորագրերը՝ «Հին, բայց չհնացող լեգենդը դարերի հոլովույթում», «Հայ գիրքը ազատագրական պայքարի քառուղիներում», «Հռոմի առաջին հայ ուխտավորները (IV-XI դարեր)», «Պետրոս առաքյալի ճկույթի՝ Հռոմից Հայաստան բերելու պատմությունը», «12-17- րդ դարերի ուխտագնացությունները», «Հռոմի հայկական հյուրատունը»։
Գրքի գլուխներից մեկում շարադրված են նաև հայ ուխտավորներից մեկի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունը և այնտեղից Պետրոս առաքյալի մասունքը՝ ճկույթը, Հայաստան բերելու ավանդությունը։
«Հռոմի հայ ուխտավորը» գիրքը տպագրվել է 500 օրինակով։ Արքմենիկ Նիկողոսյանը լիահույս է, որ աշխատության օրինակը Հռոմի Սրբազան Քահանայապետին նույնպես կփոխանցվի։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
18:30 21-06-2016
Հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների մասին գիրքը նվիրվում է Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը
1559 դիտում
13:11 10-09-2014
ՀՀ կառավարության աջակցությամբ հրատարակվել է «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են