211652_close_icon
views-count832 դիտում article-date 23:20 12-05-2023

Հակոբ Սիմիդյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է մանրաձկան աճեցման պայմաններին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում:

Նախարարը Գեղարքունիքի մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 130.000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձկան լիճ բացթողնմանը:

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից նշում են, որ ՀՀ Կառավարությունն` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։

Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողականություն դրսևորել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։

Այցը շարունակվել է գործարանի տարածքում շրջայցով, երտեղ նախարարը տեղում ծանոթացել է առկա հզորություններին և հնարավորություններին, ապա տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և գործարանի հզորությունների լիարժեք իրացմանը:

Նմանատիպ նյութեր