211652_close_icon
views-count17900 դիտում article-date 23:07 12-05-2023

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Խ.-ն իր վարած  Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մարգարա Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր շրջվել ու հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Խ.-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտյոմ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորիներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն  են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազարյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Պալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Փանոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր