211652_close_icon
views-count1201 դիտում article-date 23:10 13-05-2023

Կա կուտակված բավականին լուրջ բողոքական էներգետիկա, գուցե նաև բողոքական ընտրազանգված, որը սպասում է իր առաջնորդին․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանում նվազել է այն մարդկանց տոկոսը, որոնք համարում են, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում:

Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ. Հայաստանում բնակվողների 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ, 26 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ, 12-ը դժվարացել է պատասխանել։ Այս տվյալներն են հրապարակվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցման հետևանքով:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այս առնչությամբ ասաց. «Կուզենայի, որ հստակ լիներ, թե ինչ է նշանակում ճիշտ ուղղություն, սխալ ուղղություն, ի՞նչ բաղադրիչներ են մտնում՝ ենթադրում եմ, անվտանգություն, սոցիալական հարցեր, արդարություն եւ այլն»:

Ըստ նրա՝ սա «խոհանոցային»՝ խուլ դժգոհություն է, ու Հայաստանն այժմ մտել է լճացման փուլ. «Բայց սա նաեւ ցույց է տալիս, որ արդեն կա կուտակված բավականին լուրջ բողոքական էներգետիկա, գուցե նաեւ բողոքական ընտրազանգված, որը սպասում է իր առաջնորդին»:

Հարցման որոշ արդյունքներ անհնար է մեջբերել՝ առանց դրանք զուգադրելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» նախընտրական կարգախոսի: Հարցվածների 18 տոկոսը պատասխանել է, որ կա «հավատ, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի», 2021 թվականի հուլիսին, ըստ IRI հարցման, 26 տոկոսն էր այսպիսի պատասխան տվել, այսինքն՝ ապագայի հանդեպ հավատ ունեցողների թիվը նվազել է։ 26 տոկոսն այժմ միայն հույս ունի, որ ապագան որոշ չափով ավելի լավը կլինի, 35 տոկոսը վախ ունի ապագայի նկատմամբ, 20 տոկոսն էլ նշում է, որ հավատը լրիվ կորցրել է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մասնավորապես, նշեց. «Եթե այդ հարցն ինձ տային, թե ապագա կամ ոչ, ապագան ավելի լա՞վը կլինի, քան հիմա՝ ես կասեի, որ ապագա կա եւ այն ավելի լավը կլինի: Քանի որ եթե ասես՝ ապագան վատն է լինելու, նշանակում է՝ ապրելն անիմաստ է եւ ինչ որ բան անելն իմաստազուրկ: Բայց հարցն այլ է՝ արդյոք ապագա կա՞ այս իշխանության ղեկավարման դեպքում: Ապագա կա՞, եթե երկրում չլինեն փոփոխություններ․․»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր