211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:49 14-05-2023

Պակիստանի նախկին վարչապետը համազգային բողոքի կոչ է արել

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կիրակի «հանուն ազատության» համազգային բողոքի կոչ է արել՝, այս շաբաթ իր կարճաժամկետ ձերբակալությունից հետո, ինչը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, հաղորդում է AFP-ն։

Նա կողմնակիցներին կոչ է արել  բողոքի գործողություններ անցկացնել  ամբողջ երկրով մեկ կիրակի երեկոյան,  մեկ ժամվա ընթացքում, տեղական ժամանակով 17։30-ից սկսած։

«Բանակի գլխավոր հրամանատարի գործողությունները մեր բանակը վատն են դարձրել։ Դա նրա և ոչ թե իմ պատճառով է եղել»,- ավելացրել է նա։

Իմրան Խանը, ով տասնյակ դատական գործերի է խառնված այն բանից հետո, երբ անցյալ տարվա ապրիլին հեռացվել էր պաշտոնից, ուրբաթ օրը գրավի դիմաց ազատ է արձակվել, քանի որ Գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը։

Նախկին վարչապետի ձերբակալումից զայրացած նրա կողմնակիցները այրել են կառավարական շենքերը, փակել ճանապարհները և վնասել զինվորականների գույքը, որոնց նրանք մեղադրում են Խանի անկման մեջ։

Ոստիկանության և հիվանդանոցների տվյալներով, առնվազն ինը մարդ է զոհվել անցյալ շաբաթ անկարգությունների հետևանքով։

Իշխանությունների տվյալներով, հարյուրավոր ոստիկաններ են վիրավորվել և 4000-ից ավելի մարդ ձերբակալվել է։

Նմանատիպ նյութեր