211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:03 14-05-2023

Փնտրում ենք սպառազինության նոր մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն չենք ստանում այն, ինչի համար վճարել ենք Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել  Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է։

«Առաջ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Պայմանականորեն ասած՝ մտածում էինք, որ հնարավոր էր զանգահարել հեռախոսով և ասել.«Խնդիր ունեմ»: Ի պատասխան՝ կասեն. «Լավ սիրելիս, կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի գործում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր ամբողջ անվտանգության հայեցակարգը կառուցվել է սրա վրա, իսկ նորը դեռ չկա։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա ճգնաժամ է», - ասել է ԱԽՔ-ը։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ անել, Արմեն Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ:

«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ենք և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին», - հավելել է պաշտոնյան։

«Ինչքան հասկանում եմ, խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ պայմանագրի մասին է, որը դեռ չի փակվել», - հետաքրքրվել է լրագրողը:

«Մի քանի նման պայմանագրերի մասին է, դա միակը չէ», -պատասխանել է Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր