46651 դիտում
10:48 15-05-2023
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում հայտնի «Դիվա» գիշերային ակումբում․ կան բերման ենթարկվածներ
Այսօր՝ մայիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ փողոցի 56 հասցեում գործող «Դիվա» գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 26-ամյա Գուրգեն Հ․-ին և 25-ամյա Լևոն Ե․-ին, ովքեր կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 35-ամյա Մելիք Մ․-ին ձեռքերով հարվածներ հասցնելու մեջ։ Վերջինս նույնպես հրավիրվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքի փաստով Ոստիկանության Նոր նորքի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։