211652_close_icon
views-count126220 դիտում article-date 10:29 13-01-2023

Արտակարգ դեպք Երևանում հայտնի «Քրեյզի» գիշերային ակումբում․ վիճաբանության ընթացքում այցելուներից մեկը BMW X5-ով մխրճվել է ակումբի մեջ. կան բերման ենթարկվածներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումատակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։ 

Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Վիգեն Դուրյանը։ Իսկ ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված անձանց հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր