211652_close_icon
views-count39963 դիտում article-date 09:39 17-05-2023

Երևանի Ծովակալ Իսակովի անվան դպրոցում հսկայական բարդին արմատից կոտրվել ու տապալվել է, փակելով ճանապարհը․ փրկարարները, չսպասելով քաղաքապետարանի ու թաղապետարանի չինովնիկների ժամանմանը, օգնության ձեռք մեկնեցին դպրոցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում Արամ Խաչատրյան փողոցում գործող Ծովակալ Իսակովի անվան դպրոցի բակում հսկայական բարդին արմատից պոկվել, ընկել ու փակել է ճանապարհը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օղակի հրամանատարներ Ռաֆիկ Վելյանը, Էդուարդ Ալեքսանյանը, ավագ հրշեջ Ժիրայր Գալստյանն ու հրշեջ Աբով Աբովյանը, չսպասելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուների ժամանմանը, իրենց էլեկտրական սղոցով դպրոցի ճանապարհը փակած ծառը մասնատեցին և հեռացրեցին անվտանգ վայր։

Այս պահին դպրոցի տնօրինությունը սպասում է, որպեսզի ժամանեն քաղաքապետարանի և թաղապետարանի ծառայողները և դպրոցի բակից հեռացնեն կտրված ծառը։ 

Գ․ Շամշյանի տեղկություններով՝ ծառը տապալվել է գիշերը, արմատն ամբողջովին չորացած է եղել, և երջանիկ պատահականությամբ՝ տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր