211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:28 19-05-2023

Զինծառայողների ծնողները փակեցին, ապա առժամանակ բացեցին Արշակունյաց պողոտան

Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները ժամանակավորապես բացեցին Արշակունյաց պողոտան, որն այսօր կրկին փակել էին, և վերադարձան դատարանի բակ։

Նրանք հայտարարեցին, որ սա հետքայլ չէ, ակցիան լինելու է շարունակական, սակայն այս պահին ճանապարհը բացում են և վերադառնում դատարանի բակ երթևեկությանը չխոչընդոտելու համար։

Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։

Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։

Նմանատիպ նյութեր