1297 դիտում
23:04 18-04-2023
Կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր երեկոյան փակել էին Երևան-Սևան մայրուղին:
Ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ՝ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել էր իրավիճակը։
«Այսօր վերադարձել ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղից, որտեղ զոված 15 զինծառայողների ծնողների և քննիչի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։ Նշված գործողության ընթացքի արդյունքների մասին տեղեկություններ հայտնել չեմ կարող, բայց վերդարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշեցին, որ պետք է երկկողմանի ճանապարհը փակեն՝ պահանջելով Փաշինյանին ու Պապիկյանին։ Ծնողները պահանջում են , որպեսզի նրանք գան և ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչու 3 ամիս անց այս ոճրագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- իր խոսքում նշեց Նորիկյանը։
Նշենք, որ քիչ առաջ զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացել են Երևան-Սևան ճանապարհը։ Նրանք կսպասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից տեղեկատվության՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու համար:
Այդ մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ճանապարհի բացումը զոհված զինծառայողների ծնողները խնդրում են դիտարկել իբրև բացառիկ հարգանք Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր
829 դիտում
14:28 19-05-2023
Զինծառայողների ծնողները փակեցին, ապա առժամանակ բացեցին Արշակունյաց պողոտան
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»