211652_close_icon
views-count1021 դիտում article-date 19:45 19-05-2023

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն «Բյուրո Վերիտաս» համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ևս ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019։

Տեսչական մարմնից հայտնում են՝ փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։


Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների վարակիչ և ինվազիվ հիվանդությունների, այդ թվում` հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։

«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը միակ պետական լաբորատոր կառույցն է Հայաստանում, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և երեք ուղղություններով՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա, տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ։

Նմանատիպ նյութեր