1291 դիտում
18:52 20-05-2023
Զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ նստացույց սկսեցին․ շենքը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով երթով հասան Կառավարության շենք:
Կառավարության շենքը շրջապատված է մեծաքանակ ոստիկանական ուժերով:
Ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
Ակցիայի մասնակից ծնողները նաև կոչով դիմեցին Աբովյանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Գայանե Հակոբյանին, նրան հորդորելով դադարեցնել հացադուլը։
Հիշեցնենք, որ կալանավորված Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնող քաղաքացիները կանգառներ կատարեցին ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների առջև։
Երթի մասնակիցները նաև պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։
«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»՝ բացականչում են ակցիայի մասնակիցները։
«Նիկոլ Փաշինյանը անցել է ամեն կարմիր գիծ, այստեղ չկա ոչ մի ժողովրդավարություն։ Ազատություն առաին կին քաղբանտարկյալին»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները՝ դեսպանատների մոտ։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
10:42 30-05-2024
Կառավարության շենքը մեծաթիվ ոստիկանական ուժեր են շրջափակել
5450 դիտում
20:04 19-06-2015
Ազատության հրապարակում ցուցարարները նստացույց սկսեցին
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»