19727 դիտում
11:57 21-05-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային մասում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 21-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 13 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել պահեստային մասում գտնվող սառցարանում, մասամբ այրվել են ստվարաթղթե արկղեր՝ բեռնված սննդով ու խմիչքով։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանը և պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Խաչատուր Միրզաջանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպորմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+