21137 դիտում
17:36 02-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Արաբկիր 23 փողոցում սեփական տանն առաջացած հրդեհի պատճառով տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ1 աստիճան․ ժամանել են մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 23 փողոցում տուն է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի ԲԻՍ1 վտանգավորության աստիճան։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն ու մարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները, Ոստիկանության Արաբկիրի բաժնի հեթապահ խումբը, Երևանի շտապօգնության բիգադան։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է երկհարկանի տան սեփականատերը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+