211652_close_icon
views-count769 դիտում article-date 12:17 22-05-2023

Այն շինծու գործը մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը․ տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշման վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան կալանքից։ Հայտարարության մեջ ասված է․

«Իմ հիացմունքն եմ հայտնում տիկին Գայանեի և նրա ընտանիքի նկատմամբ, խոնարհվում նրա որդու հերոսության առաջ։

Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։

Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է։

Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։

Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից»։

Նմանատիպ նյութեր