9694 դիտում
18:52 08-04-2020
Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ
Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին վարչապետերի՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանիև Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, որով անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, գրեթե մեկ ամիս է քննության առարկա չի դառնում։
Այսօր օբյեկտիվորեն երաշխավորություն ներկայացնողների մոտ մտահոգություն է ձևավորվել, որ նիստը ձգձգվում է դիտավորությամբ։ Երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշում է, որ եթե պետությունը չի հետևում միջազգային կազմակերպությունների հորդորներին ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն, խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում և հակամարդկային ու հիմնավորում չունեցող անտարբերություն է:
Մի կողմից ակնհայտ է, որ դատարանը չունի ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ունի հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ է, ինչ անհետացել է, և ոչ դատարանը, ոչ ԲԴԽ-ն չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակեցնել նիստի օրը, մյուս կողմից, նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ, ուստի նիստը անհարկի ձգձգելը ամենահարմար միջոցը կարող է լինել։
Այն կասկածները, որ դատարանը Քոչարյանի կալանքի հարցում ուղղակի ցուցումի է սպասում, հաստատվում են նաև այն հանգամանքով, որ անտեսվում է Բարձրագույն Դատական Խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի պահանջները, համաձայն որիդատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան
մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
Ստացվում է, դատարանը կամ տեղյակ չէ ԲԴԽ որոշման մասին, ինչը մի փոքր իրատեսական չէ, կամ անգործություն է դրսևորում Քոչարյանի սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ, քանի որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից:
Կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը:
Մինչդեռ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան։ Եվ եթե առանձին դատավորներ համաճարակի հետ կապված միջազգային կառույցների սկզբունքներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ փոխում են կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցները, ապա այս դեպքում նիստի անհայտ ժամկետով հետաձգումը որևէ բանական հիմնավորման չի ենթարկվում։
Միջազգային կառույցները և նրանց ներկայացուցիչները, այդ թվում Դունյա Միյատովիչը հստակ նշել են, որ խափանման միջոցների վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում՝ ոչ: Վերոնշյալը ուղղակիորեն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ուստի ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ անփոփոխ, ապա դա բացարձակապես քաղաքական նպատակներով պայմանավորված կլինի:
[b]
Ասյա Օվանյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
«Իմ Ձայնը» նախագիծ[/b]
Նմանատիպ նյութեր
4297 դիտում
16:22 26-09-2020
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»