211652_close_icon
views-count1210 դիտում article-date 23:41 22-05-2023

Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արթուր Թովմասյան

Այսօր ՀՀ վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 1980-ականներից սկսած Արցախի ժողովրդի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Թովմասյանը կոչ արեց աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու կամքին:

«Հարգելի պատգամավորներ, մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր անելիք ունի այս ծանր ժամանակաշրջանում, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,- իր խոսքը եզրափակեց Արթուր Թովմասյանը:


 

Նմանատիպ նյութեր