211652_close_icon
views-count904 դիտում article-date 11:29 23-05-2023

ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ու օրենքի գերակայության զարգացման հարցերում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ֆեյսբուքի իր էջում գրառման միջոցով անդրադարձել է կայացած ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության արդարադատության և ժողովրդավարության հարցերով խմբերի նիստին՝ ընդգծելով՝ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության հաստատմանը:

Իր գրառման մեջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, մասնավորապես, նշել է.

«Տեղի են ունեցել ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության Արդարադատության և Օրենքի գերակայության ու Ժողովրդավարության խմբերի արդյունավետ նիստեր: Մենք հանձնառու ենք շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ՝ աջակցելու համար ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտների զարգացումը և ամրապնդելու համար օրենքի գերակայությունը՝ միաժամանակ պայքարելով կոռուպցիայի դեմ»,- ասված է դեսպան Քվինի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր