211652_close_icon
views-count892 դիտում article-date 17:25 23-05-2023

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 8895 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 21-ը Ռուսաստանի ներխուժման սկսվելուց ի վեր Ուկրաինայում զոհվել է 8895 խաղաղ բնակիչ, իսկ քաղաքացիական բնակչության շրջանում ընդհանուր կորուստները կազմել են 24012 մարդ, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը։

Ըստ տվյալների՝ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է 4040 տղամարդ, 2403 կին, 275 տղա եւ 218 աղջիկ: Եվս 30 երեխաների եւ 1929 մեծահասակների սեռը դեռ չի հաջողվել պարզել: Պատերազմի սկզբից Ուկրաինայի վիրավոր խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 15 117 մարդ, այդ թվում՝ 445 տղա, 314 աղջիկ, ինչպես նաեւ 276 երեխա, որոնց սեռը դեռ որոշված չէ, ասվում է հաղորդագրության մեջ:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը կարծում է, որ քաղաքացիական անձանց զոհվելու կամ վիրավորելու դեպքերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քանի որ բազմաթիվ հաղորդագրություններ այն վայրերից, որտեղ նման դեպքեր են տեղի ունեցել, նախկինի պես լրացուցիչ հաստատում են պահանջում, մինչդեռ որոշ վայրերից տեղեկատվության ստացումը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, հետաձգվում է»,- ասվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր