886 դիտում
23:30 23-05-2023
«Տարոն Մարգարյանը չունի որեւէ ապօրինի գույք, ու դա կհիմնավորենք»․ փաստաբան Բենիկ Գալստյան. aravot.am
Այսօր հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիք անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը նոր պատասխանող ներգրավելու եւ հայցի առարկան ու հիմքը փոփոխելու միջնորդություն է ներկայացրել։
Այսօրվա նիստում պատասխանող կողմի փաստաբաններ Բենիկ Գալստյանը եւ Մուշեղ Առաքելյանը ներկայացնելով հայցվորի միջնորդության մասին իրենց դիրքորոշումը՝ դատարանին միջնորդեցին մերժել ներկայացված միջնորդությունը։
Անդրանիկ Մարգարյանի եւ նրա տիկնոջ՝ Գոհար մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը նիստի ավարտին Aravot.am-ին ասաց․ «Դատախազության ներկայացրած նոր միջնորդությունը մեր կարծիքով ապօրինի է, որի մասին հիմնավորումները ներկայացրինք դատական նիստի ժամանակ։ Պարզ ասեմ, որ հանրությանը հասկանալի լինի։ Ես ասացի՝ 66 թերթ են ներկայացրել, որը կարող էին մեկ թերթի վրա էլ գրել։ Բայց պիտի սիրուն գրեն, որպեսզի տպավորություն ստեղծվի։ Դրա համար էլ ես ասում էի, որ հրապարակային լինի։ Այս մարդկ ուսումնասիրության փուլում ասում են․ կոնկրետ անձինք՝ Անի Մարգարյանը եւ Հայկանուշ Մարգարյանը, բարեխիղճ ձեռք բերողներ են։ Իրենց թեման փակում են։ Ու չգիտես ինչու քննության փուլում, երբ որեւէ բան, որեւէ հանգամանք, որեւէ տող, որեւէ բառ բացարձակ չի փոխվել, գալիս ասում են, դե չէ, հարգելի դատարան, մենք մտածել ենք, որ այնքան էլ բարեխիղճ ձեռք բերող չեն եւ դու որոշիր ու ավելացրու պատասխանողների շրջանակում։ Այսինքն, գցում են դատարանի գրպանը։ Մենք էլ ասում ենք, բա ինչո՞ւ ուսումնասիրության ժամանակ այս մարդկանց չեք կանչել ու ասել՝ ճիշտ չեք վարվել։ Ընդհակառակը, ասել եք, որ բարեխիղճ ձեռք բերող են։ Ստացվում է, որ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, հանգստացնում, հետո բերում ավելացնում են։ Հիմա ես էլ ասում եմ, որ նույն հաջողությամբ կարող են ամբողջ Ավանում ով ինչ գույք ունի, բերեն, մտցնեն գործի մեջ։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
784 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2098 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա