25637 դիտում
11:14 24-05-2023
Երևանում «Յաշիկի» վարորդը չկարողացավ մոլորեցնել պարեկներին, հայտարարեց՝ ավտոմեքենայի միջից իր կողմից նետված 2 փաթեթներում թմրանյութ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են Mercedes G մակնիշի 06 SX 066 համարանիշի ավտոմեքենան, և երբ կանգնեցրել են վարորդին, որպեսզի ստուգեն նրա ինքնությունը, վերջինս ավտոմեքենայից ինչ-որ իր է դուրս նետել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ ոչինչ չեն հայտնաբերել։ Սակայն վարորդը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Բ-ն է, հայտարարել է, որ իր կողմից նետված թվով 2 փաթեթներում թմրանյութ է եղել, որն ինքը գտել է։
Պարեկներն Արթուր Բ․-ին տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան էլ տեղափոխվել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+