44452 դիտում
12:03 24-05-2023
Տեսախցիկը արձանագրել է Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված KamAZ-ի ողբերգական ինքնավթարի պահը․ վարորդը տեղում մահացել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 22-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված KamAZ մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի փաստով, ինչ հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
SHAMSHYAN.com-ը ներկայցնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում 60-ամյա Ստեփան Մ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էկետրասյանը տապալել այն, առաջ ընթացել և բախվել քարերին ու հողաթմբին, գլորվել, բախվել կիսակառույց շինությանը և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Իսկ բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատված փլուզվել է։ Էլեկտրասյան տապալման հետևաքով փայտե երկու սյուները նույնպես տապալվել են, որոնց վրա էլեկտրական ու ինտերնետի մալուխները պոկվել են։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Արթիկի հիվանդանոցի դի տեղափոխող ատոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն դասակի կրտսեր պարեկներ Վահան Եսայանն ու Վարդան Ծառուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չուեննա, ինչը պարեկներին հաջողվում է։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
122475 դիտում
11:43 18-07-2019
Տեսախցիկը արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ